Բավ է պառակտվել
04-05-2015 15:25

Ուկրաինան չի ճանաչում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները

Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները և դրանք ոչ լեգիտիմ է համարում: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում: «Ուկրաինան չի ճանաչում այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2015թ. մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում, և դրանք դրանք ոչ լեգիտիմ է համարում: Հաղորդագրությունում ասվում է, որ ընտրությունները չեն կարող իրավական հետևանքներ ունենալ։ Նշվում է նաև, որ Ուկրաինան հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններով՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքների հիման վրա: