Բավ է պառակտվել
24-02-2022 11:37

Ուկրաինան Թուրքիային կոչ է արել աջակցություն ցուցաբերել «դժվար ժամանակներում»

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունը հինգշաբթի օրը կոչ է արել Անկարային աջակցել Կիևին «այս դժվարին պահին»։

«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Նրանք ռմբակոծում են ուկրաինական խաղաղ քաղաքները»,– գրել է դիվանագիտական ​​առաքելությունը Twitter–ում։– Մենք կոչ ենք անում մեր ռազմավարական գործընկեր Թուրքիային և բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին պահին»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշում է կայացրել հատուկ ռազմական գործողություն իրականացնել՝ պաշտպանելու մարդկանց, որոնք 8 տարվա ընթացքում ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերում «ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան»։