Բավ է պառակտվել
24-02-2022 12:49

Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զելենսկի

Ուկրաինան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ. Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու որոշում է կայացրել։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Ռուսաստանը չի նախատեսում օկուպացնել ուկրաինական տարածքները, բայց հանդես է գալիս Ուկրաինայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի օգտին։