Բավ է պառակտվել
19-03-2014 22:25

Ուկրաինան վիզային կանոնակարգ կսահմանի ՌԴ-ի հետ

Ուկրաինայի Ազգային Անվտանգության Խորհուրդը հանձնարարել է երկրի Արտգործնախարարությանը վիզային կանոնակարգ սահմանել Ռուսաստանի հետ

Ազգային Անվտանգության և Պաշտպանության Խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիի խոսքով, պետմարմնի հրահանգը պետք է կատարվի «տեխնիկապես հնարավորինս սեղմ ժամկետում»: Հաշված ժամեր անց Ոկրաինան պետք է մշակի մի մեխանիզմ, ըստ որի ՌԴ քաղաքացիները կկարողանան Ուկրաինա ժամանել միայն արտասահմանյան անձնագրերով:
Բացի այդ, տեղեկացվում է, որ Ազգային Անվտանգությունը հանձնարարել է Ուկրաինայի ՄինԽորհրդին դիմել ՄԱԿ Ղրիմը դեմիլիտարիզացված տարածք ճանաչելու պահանջով:
Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, բացի այդ Ուկրաինան դուրս կգա ԱՊՀ-ից և երկրի տարածքում զորավարժություններ կանցկացնի արևմտյան դաշնակիցների հետ:
Ինչպես հաղորդվել է, վերջերս Ռադայում մի օրինագիծ է գրանցվել, ըստ որի ենթադրվում է, մասնավորապես, վիզային կանոնակարգ սահմանել Ռուսաստանի հետ, խզել ՌԴ-ի հետ դիվանագիտական կապերը և մահապատիժ սահմանել «դավաճանների, դիվերսանտների, դիակապուտների, դասալիքների և լրտեսների համար»: Օրինագծի հեղինակն է սկանդալային դեպուտատ Օլեգ Լյաշկոն: