Բավ է պառակտվել
21-03-2014 16:03

Կայացել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրման արարողությունը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն և Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների առաջնորդներ:
Նախապես հայտնի էր, որ ստորագրվելու էր համաձայնագրի միայն այն հատվածները, որոնք վերաբերում են քաղաքական համագործակցությանը, անվտանգության հարցերին և ահաբեկչության դեմ պայքարին:  Յացենյուկն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ տնտեսական հատվածը պատրաստ կլինի ստորագրել նախագահական ընտրություններից հետո, որոնք նշանակված են մայիսի 25-ին։ Հաղորդվում է, որ Ուկրաինան կարող է ԵՄ-ի հետ անայցագրային ռեժիմի անցնել արդեն մինչև այս տարվա վերջ: