Բավ է պառակտվել
26-02-2022 20:20

Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ռուսական զորքերի առաջխաղացումը վերսկսվել է․ Պեսկով

Երեկ կեսօրին Կիևի հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումն Ուկրաինայում, սակայն երկխոսությունից մյուս կողմի հրաժարվելու պատճառով առաջխաղացումն այսօր վերսկսվել է։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է լրագրողներին Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Գերագույն գլխավոր հրամանատարն ու Ռուսաստանի նախագահը հրամայել էր դադարեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ քանի որ «ըստ էության ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ծրագրի համաձայն` այսօր կեսօրին վերսկսվել է ռուսական ուժերի առաջխաղացումը»։

Պեսկովը պարզաբանել է, որ հիմնական ուժերի առաջխաղացման դադարեցման ժամանակ մի շարք վայրերում ռազմական գործողություններն այնուամենայնիվ շարունակվել են։ «Բախումներ են եղել ազգայնականների շարժական խմբերի և բանդերովցիների հետ, որոնք օգտագործում էին թեթև մեքենաներ և բեռնատարներ, որոնց վրա հարվածային զենքեր էին տեղադրում՝ «ջիհադ- մոբիլների» սկզբունքով, միայն այնտեղ դրանք այժմ կոչվում են «բանդեր մոբիլներ», - ասել է նա։

Փետրվարի 24-ին Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին։ Նա շեշտել է, որ Մոսկվայի ծրագրերում ներառված չէ ուկրաինական տարածքների օկուպացիան, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները հարվածներ չեն հասցնում քաղաքներին, այլ բարձր ճշգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքներ, ուստի։քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։