Բավ է պառակտվել
06-12-2020 15:49

Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը. ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հոդվածը

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է հայ չինական հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցությունը խորացնելու, երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացելու մասին:

«Սիրելի ընթերցողներ և ընկերներ, նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին և դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հանրապետություն» թերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների և հասարակության շերտերի ընկերներին։

2020 թվականը ոչ սովորական տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն ապրում է ամենալուրջ անկումներից մեկը՝ 1930-ական թվականների մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Համաճարակի մարտահրավերների պայմաններում Չինաստանը՝ Կոմունիստական կուսակցության և ՉԺՀ կառավարության ղեկավարության ներքո մարդկանց կյանքն առաջնահերթ է համարում՝ պայքարելով յուրաքանչյուր քաղաքացու համար ձեռնարկում է համապարփակ, խիստ և առավել առաջադեմ միջոցառումներ ուղղված համաճարակի կանխարգելմանն ու վերահսկմանը։ Չինաստանը համաճարակի դեմ պայքարում հասել է կարևոր արդյունքների: ՉԺՀ-ի ղեկավարությունը կոորդինացիոն միջոցներ է ձեռնարկում համաճարակը կանխելու և դրա դեմ պայքարելու համար: Միաժամանակ, ակտիվորեն իրականացվում են միջոցառումներ` պետության տնտեսությանն ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում արտադրությունը և շարքային քաղաքացիների կյանքը վերականգնելու ուղղությամբ: Այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում Չինաստանի տնտեսությունը կարողացել է հասնել դրական աճի: Այս հաջողությունները ցույց են տալիս Չինաստանի տնտեսության բարձր կայունությունը և կենսունակությունը:

Ոչ այնքան վաղուց Չինաստանի 19-րդ գումարման ԿԿ Կենտկոմի հինգերորդ պլենումում քննարկվել և հավանության են արժանացել «Մինչև 2035 թվականը սոցիալ-տնտեսական զարգացման 14-րդ հնգամյա պլանի (2021-2025 թթ.) մշակման վերաբերյալ ՉԿԿ Կենտկոմի հանձնարարականները և հեռանկարային նպատակները»:

13-րդ հնգամյա ծրագրի ընթացքում Չինաստանը՝ ՉԿԿ Կենտկոմի և ընկեր Սի Ծինպինի ղեկավարությամբ նշանակալի և որոշ չափով հեղափոխական հաջողությունների հասավ տնտեսական և սոցիալական զարգացման ոլորտում: 2019 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն հասել է 99,1 տրիլիոն յուանի, ինչը կազմում է համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 16 տոկոսը եւ հավասար է համաշխարհային տնտեսական աճի 30 տոկոսին: Նախնական տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կգերազանցի 100 տրիլիոն յուանը: Աղքատության վերացման հաջողությունները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: 55.75 մլն մարդ գյուղական վայրերում ազատվել են աղքատությունից: Սպասվում է, որ մինչև 2020 թվականի վերջը Չինաստանի աղքատ բնակչության կենսամակարդակը կբարձրանա և կհամապատասխանի ներկայիս պետական ժամանակակից չափանիշներին: Հիմնական բժշկական ապահովագրությունը Չինաստանում ընդգրկում է գրեթե 1.3 մլրդ մարդ, իսկ հիմնական կենսաթոշակային ապահովագրությունն ընդգրկում է մոտ 1 մլրդ մարդ: Ձեռք են բերվել զգալի հաջողություններ պետական նորարարական շինարարության մեջ: Պետության նորարարական ներուժը աշխարհի 131 տնտեսությունների շարքում բարձրացել է 14-րդ տեղը: Զուգահեռաբար, Չինաստանի հրապարակայնությունը արտաքին աշխարհի համար շարունակում է ընդլայնվել: Նման ընդլայնման վառ օրինակ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացումը, որի շրջանակներում համագործակցությունն ավելի ու ավելի շոշափելի ու արդյունավետ է դառնում: Ներկայում Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման շրջանակներում համագործակցության 200 փաստաթուղթ է ստորագրել 138 երկրների և 30 միջազգային կազմակերպությունների հետ: «13-րդ հնգամյա ծրագրի» տնտեսական և սոցիալական զարգացման ուշագրավ նվաճումը չին ժողովրդի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմը «երկու հրաշքների»՝ արագ տնտեսական զարգացման և Չինաստանում երկարաժամկետ սոցիալական կայունության երաշխիքներն են: Չինաստանի ժողովուրդը կայունորեն կընթանա ՉԿԿ-ի ղեկավարությամբ չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմի ճանապարհով:

Չինաստանը վստահորեն կիրականացնի զարգացման նոր հայեցակարգ, կամրապնդի գիտական և տեխնիկական անկախությունը և ինքնուրույնությունը, որը կլինի ռազմավարական աջակցություն ազգային զարգացման համար: Բացի այդ, Չինաստանը ձգտում է հաջողության հասնել առանցքային տեխնոլոգիաների ոլորտում եւ ավելացնել իր ներդրումը գիտատեխնիկական առաջընթացի և համաշխարհային տնտեսական աճի մեջ: Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ բարեփոխումների և բաց քաղաքականությանը, կարագացնի զարգացման նոր կառուցվածքի կառուցումը, որտեղ գլխավոր օբյեկտը երկրի ներսում կենսագործունեությունն է, իսկ ներքին ու արտաքին ցիկլերը նպաստում են միմյանց։ Ներքին զարգացման ցիկլը խթանում է միջազգային զարգացման ցիկլը, մինչդեռ միջազգային զարգացման ցիկլը ամրապնդում է ներքին զարգացման ցիկլը:

Երկու զարգացման փուլերն էլ բացեիբաց փոխգործակցում են՝ նոր լիցք հաղորդելով չինական և համաշխարհային տնտեսությանը: Չինաստանի զարգացումը նաև ավելի շատ շուկաներ և հնարավորություններ կընձեռի աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Եվ Չինաստանը, և Հայաստանը հնագույն քաղաքակրթությամբ երկրներ են։ Երկու երկրներն էլ համագործակցության երկար պատմություն ունեն: 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես պահպանել են առողջ և կայուն զարգացման տեմպը: Չնայած նրան, որ կորոնավիրուսի նոր համաճարակը որոշակի ազդեցություն է ունեցել չին-հայկական համագործակցության վրա, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հիմքը չի փոխվել։ Տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը պահանջում է հետագա զարգացում: Վստահ եմ, որ համաճարակի ավարտից հետո երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի առաջ շարժվել և կկարողանա նոր մակարդակի հասնել: Բարեկամ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ վերջերս ունեցած շփումների շնորհիվ մենք վերլուծել ենք չին-հայկական հարաբերությունների հետագա զարգացման ներուժը։

Առաջին հերթին, անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցության նոր ուղղությունը նորարարության ոլորտում: Նորարարությունը տնտեսական նվաճումների բանալին է, մինչդեռ թվային տնտեսությունը աշխարհի ապագա զարգացման կողմնացույցն է: Եվ Չինաստանը, և Հայաստանը գիտական և տեխնոլոգիական նորարարությունը դիտում են որպես առաջնային զարգացման ազգային ռազմավարություն: Երկու կողմերն էլ պետք է լիովին օգտվեն իրենց համապատասխան առավելություններից և կենտրոնանան երկկողմ համագործակցության տեխնոլոգիական բովանդակության բարելավման համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մասնագետների պատրաստման և ծառայությունների առևտրի ոլորտում համագործակցության զարգացման վրա:

Երկրորդ՝ անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցությունը համաճարակի դեմ պայքարի ոլորտում: Կորոնավիրուսի համաճարակի սկսվելու պահից ի վեր երկու երկրներն աշխատել են միասին և փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Ընթացիկ համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարի և հետագա համաճարակների կանխարգելման շրջանակներում Չինաստանը պատրաստ է շարունակել ակտիվորեն համագործակցել հայկական կողմի հետ, համակողմանի աջակցություն ցուցաբերել և կիսվել կանխարգելման փորձով, ինչպես նաև շարունակել աջակցություն ցուցաբերել հատուկ ուշադրություն դարձնելով հետհամաճարակային ժամանակաշրջանին: Բացի այդ, Չինաստանը պատրաստ է խթանել Հայաստանի հետ համագործակցությունը և աջակցել նրան հակահամաճարակային պայքարի և կանխարգելման ոլորտում փորձի փոխանակման գործում, ինչպես նաև համաճարակի կանխարգելման նյութեր տրամադրել: Միաժամանակ, Չինաստանը կնպաստի առողջության և հիգիենայի հասարակության կառուցմանը:

Երրորդ՝ անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը աղքատության վերացման շրջանակներում: Աղքատության վերացումը մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այս խնդիրը չափազանց կարևոր է, և դրա լուծումը պետք է իրականացվի աշխարհի բոլոր երկրների կողմից: Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանում բարեփոխումների և բաց քաղաքականության իրականացման արդյունքում, ավելի քան 700 մլն մարդ դուրս է բերվել աղքատության վիճակից։ Այս ցուցանիշը կազմում է աշխարհում աղքատության կրճատման ընդհանուր ծավալի ավելի քան 70%: Չինաստանը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել աղքատության վերացման արդյունքներով և փորձով: Այս ուղղությամբ փորձի փոխանակումը զգալի ներդրում կունենա նաև չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում ։

Չորրորդ՝ անհրաժեշտ է աստիճանաբար վերսկսել մարդկանց փոխայցելությունները: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք օգտագործել Չինաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագրերը, աստիճանաբար վերականգնել մարդկանց փոխայցելությունները և մասնագետների փոխանակումը տարբեր ոլորտներում՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո։ Այս ամենը թույլ կտա վերականգնել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, ներդրումային, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Որպես Հայաստանում Չինաստանի նոր դեսպան, ես կցանկանայի պահպանել սերտ փոխանակումն ու շփումը մեր հայ բարեկամների հետ, լսել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիք և շարունակել համատեղ աշխատանքը՝ չին-հայկական երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման գործում ներդրում ունենալու համար: Մենք հույս ունենք աշխարհում համաճարակային իրավիճակի շուտափույթ կայունացմանը և մեր հայ ընկերների հետ շփման մեծ հնարավորությունների առաջացմանը»:

Հայաստանում Չինաստանի դեսպանը պատմել է, թե երբ կկայունանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
Սինգապուրում հայտարարել են Հայաստանի հետ տնտեսական համագործակցության պատրաստակամության մասին
«Բարեկամության կամուրջ» Հայաստանի ու Վրաստանի միջև
Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Ալան Գոգբաշյանը
Չինաստանը Հայաստանում հայ-չինական «խելացի քաղաք» հիմնելու համար 10-15մլրդ․ դոլար կներդնի