Բավ է պառակտվել
06-12-2014 11:37

Թուրքիան Ցեղասպանության «խելացի ժխտման» քաղաքականություն է վարում.ՀՀ ԱԳՆ

Այսօր Բանակցության երևանյան կենտրոնի կազմակերպած «Հայոց ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը. Պատմական արդարության վերականգնման ուղին» թեմայով ասուլիսի ընթացքում ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը հայտարարեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ քաղաքականության պայմաններում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար անվտանգության տարր է պարունակում։ «ՀՀ իշխանությունները, քանիցս նշել են, որ Ցեղասպանության հարցում բոլոր հայերը պահանջատեր են: Հայոց ցեղասպանության փաստն անհերքելի է ոչ միայն մեզ, այլեւ միջազգային հանրության համար»,- նշեց պաշտոնյան։
Այսօր, ըստ նրա, գործ ունենք Ցեղասպանության «խելացի ժխտման» քաղաքականություն վարող Թուրքիայի հետ։ Թուրքիան ասում է՝ եկեք միասին քննարկենք խնդիրը։ Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Թուրքիան պատրաստ է դեմ առ դեմ կանգնել պատմությանը։ Սակայն թուրքական կողմի հիմնական նպատակն այն է, որ խնդիրը հանի միջագային օրակարգից», - ասել է ԱԳՆ աշխատակիցը։