Բավ է պառակտվել
23-09-2016 09:07

Սպասում ենք ԼՂ հակամարտության առանցքային հարցերի շուրջ առաջխաղացմանը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան կարգավորման առանցքային հարցերի շուրջ առաջընթաց են ակնկալում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նյու Յորքում ավարտվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները: Մենք առանցքային հարցերի շուրջ առաջընթաց ենք ակնկալում», - գրել է Ուորլիքը: