Բավ է պառակտվել
12-12-2015 11:51

Ջեյմս Ուորլիք. Եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը

Գերմանիան, որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, վստահեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Այս մասին  նշել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  Նրա խոսքով, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որը տեղի է ունեցել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, նրանց հետ քննարկել երկու երկրների նախագահների կայանալիք հանդիպման մանրամասները:

«Մենք հավատում ենք, որ ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո եկել է երկու նախագահների հանդիպման և կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»,-ասել է Ուորլիքը: