Բավ է պառակտվել
07-09-2015 12:10

Ուորլիքն անթույլատրելի է համարում իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական շփման գծում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը դատապարտել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրումը: Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում: «Հավաստի տեղեկատվություն կա, որ երկու կողմերն էլ վերջերս կիրառել են ականանետներ, ինչը հանգեցրել է զոհերի խաղաղ քաղաքացիների շրջանում: Սրումը (իրավիճակի) պատասխան չէ»,- գրել է Ուորլիքը: