Բավ է պառակտվել
01-06-2016 13:25

Անհամբերությամբ սպասում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը. Ուորլիք

Անհամբերությամբ սպասում ենք հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը: Այս մասին Twitter-ում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարեւոր բանակցություններ են ընթացել Լեռնային Ղարաբաղի հարցի և համապարփակ կարգավորման կապակցությամբ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը», - գրել է Ուորլիքը: