Բավ է պառակտվել
03-04-2014 13:30

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը կմասնակցի նաև Ջեյմս Ուորլիք

Twitter-ի իր էջում հերթական գրառումն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որում նշվում է թե այսօր ինքը մեկնում է Վիեննա` մասնակցելու ԵԱՀԿ-ում տեղի ունենալիք քննարկումներին:
Վերջինս նշել է, որ վաղը, մեկնելու է Մոսկվա, որտեղ նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. «Խաղաղություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»:
Ջեյմս Ուորլիքը Twitter-յան մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ, ով այցելելու է Հայաստան, Ադրբեջան և Ուկրաինա: