Բավ է պառակտվել
13-05-2014 17:19

«Շնորհակալ եմ ելույթիս հաջորդած մեկնաբանությունների համար, անգամ՝ քննադատական»Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-յան իր էջում գրառում է կատարել, որտեղ շնորհակալություն է հայտնել իր ելույթին հետևած մեկնաբանությունների համար: «Շնորհակալ եմ Քարնեգի հիմնադրամում ունեցածս ելույթին հաջորդած մեկնաբանությունների համար, անգամ՝ քննադատական մեկնաբանությունների: Կարևոր է ունենալ անկեղծ քննարկում, թե ինչպես հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման»:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին ելույթ էր ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին: