Բավ է պառակտվել
25-05-2015 13:25

ԼՂՀ կարգավորումը ՌԴ-ի առաջնահերթություններից է

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում:  Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրները, մանրամասնորեն կարծիքներով ենք փոխանակվել ղարաբաղյան խնդրի շուրջ:Մենք՝ Ռուսաստանում, ինչպես և նախկինում, դիտարկում ենք հակամարտության կողմերի միջև համաձայնության հասնելը որպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- նշել է Լավրովը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ անցկացրած բանակցությունների արդյունքում: Ինչ վերաբերվում է երկրների միջև տնտեսական հարաբերություններին, ապա Լավրովի խոսքով՝ «տնտեսությունը զարգանում է»: «Ապրանքի շրջանառությունը նախորդ տարի, ըստ մեր վիճակագրության, հասել է պատմական գագաթնակետի, ավելանալով 12%-ով նախորդ տարվա համեմատ: Այս տարի նույնպես նկատվել է դրական տեղաշարժ»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը: