Բավ է պառակտվել
18-06-2015 13:14

Ուրիխանյանը պահանջում է Բիբինին ճանաչել անցանկալի անձ

Այսօր Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը` նախապես զգուշացնելով, որ իր հայտարարությունը խորհրդարանում քննարկվող հարցի հետ կապ չունի նշեց. «Առաջարկից դիմում եմ խորհրդարանին, որպեսզի խորհրդարանը միջոցներ ձեռնարկի Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետությունում անցանկալի անձ ճանաչելու առթիվ»: Նա առաջարկեց նաև Հայաստանի պետական կառույցների նկատմամբ ունեցած «արհամարհական ու անհարգալից վերաբերմունքի» համար պետք է նրա նկատմամբ ձևավորվի պաշտոնական դիրքորոշում պետության կողմից, ինչպես նաև քրեական գործ հարուցվի ՀԷՑ-ում կատարված հանցագործությունների ու ապօրինությունների համար: «Օգտվելով այն հանգամանքից, որ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարն այս դահլիճում է, դիմում եմ Ձեզ, որպեսզի ջանքեր գործադրեք ձեր կողմից համակարգվող ոլորտը կարգի բերելու ուղղությամբ», -դիմելով փոխնախարար Արեգ Գալստյանին հայտարարեց Ուրիխանյանը: