Բավ է պառակտվել
18-11-2014 10:56

Ուրիխանյանը խոսանում է, որ հանրահավաքներ, անպայման, լինելու են, բայց պարզ չէ՝ երբ

Ընդդիմադիր եռյակը դեռ չի շտապում հանրահավաքներ հրավիրելու հարցում, փոխարենը նրանք զբաղված են միասնական շտաբերի ձևավորմամբ: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Չորրորդ իշխանության» հարցին, թե արդյոք հանրահավաքների ուշացումը բացասական չի՞ ընկալվի, պատասխանել է. «ԲՀԿ-ն հայտարարել է երկրում արմատական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանն այլընտրանք չլինելու և անդառնալիության մասին»:
Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ըստ Ուրիխանյանի, դրանք միջոցներ են՝ ինչ-որ փոլում իշխանությունների նկատմամբ հանրային ազդեցությունն առավել կտրուկ գործածելու համար: «Հանրահավաքներ, անպայման, տեղի ունենալու են, և հանրահավաքները լրացնելու են նշածս ռազմավարական նպատակակետին հասնելու ամբողջ գործողությունների ցանկը»,-հավելել է նա: