Բավ է պառակտվել
04-02-2015 08:34

ԱՄՆ-ը կկրճատեն ՀՀ-ին և Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ վարչակազնը 2016 թվականի բյուջեի նախագծում առաջարկում է կրկին կրճատել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցությունը: Այդ մասին հաղորդում է «Հայ Դատ»-ի Ամերիկյան կոմիտեն: ԱՄՆ նախագահը առաջարկում է 2016 թվականին Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար դոլար: «ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատելու դեպքում այդ կլինի աջակցության ամենացածր մակարդակը Հայաստանի կողմից անկախություն հռչակելու պահից», - նշել է «Հայ Դատ»-ի կոմիտեն: Սպիտակ տան կողմից առաջարկվող գումարը 2014 թվականին հատկացրած ֆինանսական օգնությունից 2 միլիոն դոլարով պակաս է, ինչպես նաև կազմում էհայամետ կոնգրեսմենների և «Հայ Դատ»-ի Ամերիկյան կոմիտեի կողմից խնդրած 40 միլիոն դոլարի չափ գումարի կեսից պակաս: Այդ տեսակետից Ադրբեջանը 2016 թվականին կստանա ավելի քան կրկնակի պակաս գումար՝ շուրջ 8 միլիոն դոլար: Սակայն ԱՄՆ բյուջեում պահպանվել է Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին կետը: Բյուջեի հաստատման դեպքում ԱՄՆ և Հայաստանին, և Ադրբեջանին կհատկացնեն 1 միլիոն 700 հազար դոլար ռազմական ծախսերի համար, ինչպես նաև 600 հազարական դոլար ռազմական ուսուցման ծրագրերի համար: Թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին օրենսդրության կարգավորման համար Հայաստանին կհատկացվի երկու անգամ ավելի մեծ գումար, քան Ադրբեջանին՝ 1 միլիոն 700 հազար դոլար: ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարկվող բյուջեի նախագծում չի նախատեսվել Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին կետը, թեև վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այդ նպատակով յուրաքանչյուր տարի հատկացնում էր 2 միլիոն դոլար: «Հայ Դատ»-ի Ամերիկյան կոմիտեն մտադիր է կոչ անել Կոնգրեսին ավելացնել Հայաստանին և Արցախին հատկացվող օգնությունը միջազգային աջակցություն հատկացնելու մասին օրենքի մշակման միջոցով և ամբողջովին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական աջակցությունը: «Գալիք ամիսներին «Հայ Դատ»-ի Ամերիկյան կոմիտեն կշարունակի համագործակցել այս հարցերով հայամետ կոնգրեսմենների հետ», - ասել է «Հայ Դատ»-ի Ամերիկյան կոմիտեի ղեկավար Արամ Համփարյանը: Նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուղարկել է Կոնգրեսին 2016 թվականի բյուջեի նախագիծը: ԱՄՆ գալիք տարվա ծախսերը կկազմեն 4տրիլիոն դոլար, իսկ եկամուտները՝ շուրջ 3,5 տրիլիոն դոլար: