Բավ է պառակտվել
17-03-2014 18:17

ԱՄՆ-ն և Եվրոմիությունը պատժամիջոցներ կկիրառեն ՌԴ-ի և Ուկրաինայի պաշտոնյաների նկատմամբ

Եվրոխորհրդի երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ կիրառելու մասին 21 ռուսաստանյան և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք ենթադրում են Եվրոխորհրդի տարածք մտնելու արգելք և բանկային հաշիվների սառեցում: ԱՄն-ը նաև պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի կողմից Ղրիմ զորքերի մուտք գործելու հետ կապ ունեցող տասնմեկ անձանց նկատմամբ:
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառեն Ուկրաինայից չորս և յոթ ռուսաստանյան պաշտոնյաների, այդ թվում նաև Դմիտրի Ռոգոզինի և Վալենտինա Մատվիենկոյի նկատմամբ:
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրվա առավոտվանից: Ցուցակում ներառված անձանց անունները չեն հրապարակվի մինչև պատժամիջոցների գործելը:
Նախնական ցուցակում ներառված էին 100-ից ավելին անձինք, այդ թվում նաև քաղաքական գործիչներ և զինվորականներ, ովքեր ԵԽ-ի կարծիքով, դրդել են Ղրիմը Ուկրաինայից տարանջատվելու քայլին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Եվրոպայում հույսեր են փայփայում, որ ընդունված պատժամիջոցները կստիպեն Ռուսաստանին մտորել սեփական գործողությունների հետևանքների մասին:
Այդ միջոցին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է Ռուսաստանի կողմից քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով առաջարկած ծրագրից: Նախարարության մամլո քարտուղար Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է. «Ռուսաստանի արտգործնախարարության առաջարկը վերջնագրի տպավորություն է թողնում: Այնտեղ առաջարկված դիրքը ամենևին էլ չի գոհացնում Ուկրաինային»:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը դիմել է ԵՄ-ին և ԱՄՆ-ին՝ կոչ անելով ճանաչել Ղրիմի սեփական ապագան որոշելու իրավունքը:
Ռուսաստանը առաջարկել է ստեղծել աջակցության հատուկ խումբ, որը կհետևեր Ուկրաինայի տարածքում բնակվող բոլոր ազգությունների իրավունքների պաշտպանությանը:
Ռուսաստանը նաև առաջարկել է ամրապնդել երկրի չեզոք ռազմաքաղաքական կարգավիճակը, ճանաչել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, ընդունել Ուկրաինայի նոր սահմանադրությունը և նրա հիմքի վրա անցկացնել ընտրություններ, ինչպես նաև Ուկրաինայում ճանաչել ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու: