Բավ է պառակտվել
18-03-2019 20:48

ԱՄՆ-ն կարող է խանգարել Հայաստանի տարածքով գազի տարանցման նախագծի իրականացմանը․ Սաֆրաստյան

ԱՄՆ-ն կարող է խանգարել Հայաստանի տարածքով գազի տարանցման նախագծի իրականացմանը, երկուշաբթի մամլո ասուլիսում ասել է Հայաստանի ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Փետրվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալներն, ինչպես նաև Վրաստան գազի արտահանման եռակողմ համագործակցությանը։

“Կոնկրետ նախագծերի և ծրագրերի համար հարկավոր է ժամանակ և երկու կողմերի վճռականությունը, քանի որ ես չեմ բացառում ուժի համաշխարհային կենտրոններից մեկի՝ ԱՄՆ կողմից ճնշում գործադրելու հավանականությունն”,- ասել է Սաֆրաստյանը։

Ըստ նրա, միայն այն հանգամանքը, որ նման հարց է քննարկվել, վկայում է, որ Իրանը լուրջ մտադրություն ունի նոր մակարդակի բարձրացնել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը։

Միաժամանակ, փորձագետը նշել է, որ այս նախագծի իրականացումը կթուլացնի նաև Ադրբեջանի հնարավորությունները։

“Այս հարցերի շուրջ Իրանը համագործակցում է Ադրբեջանի հետ “Հյուսիս-հարավ” միջանցքի շրջանակներում, այնպես որ եթե Հայաստանն էլ կարողանա ռազմավարական համագործակցություն սկսել ԻԻՀ հետ, դա կթուլացնի Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիվ ձգտումներ ցուցաբերելու Ադրբեջանի հնարավորություններն”,- ասել է Սաֆրաստյանը։