Բավ է պառակտվել
12-12-2014 10:27

ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին չի խանգարի Վաշինգտոնի և Երևանի միջև գործակցությանը. Պետդեպ‏

Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել Հայաստանի հետ բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ նաև Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) նրա մտնելուց հետո: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակիին: Նա նշել է, որ «բոլոր երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել իրենց տնտեսական ինտեգրման և զարգացման ուղին` իրենց շահերին համապատասխան»: «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել մեկ այլ պետության քաղաքական կամ տնտեսական կողմնորոշումը»,- հավելել է դիվանագետը: «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ, որպեսզի աջակցի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պահպանի ԱՄՆ-ի և Հայաստանի փոխհարաբերություններում ձեռք բերված առաջընթացը»,- ասել է Փսաքին: