Բավ է պառակտվել
19-02-2015 09:41

ԱՄՆ-ը շարունակելու է խթանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ-ը հավատում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կարեւոր մնալ երկու երկրների համար, նաեւ տարածաշրջանում ամուր խաղաղության եւ կայունության համար։ Այդ մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու՝ Սերժ Սարգսյանի որոշումը։ Նրա խոսքով, Վաշինգթոնը շարունակելու է խթանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Հայաստանը դեռ դուրս չի եկել գործընթացից, եւ մեր համար կարեւոր է, որ գործընթացը շարունակվի»,- ընդգծել է Նուլանդը։ Նա նկատել է, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ հարեւան երկրների փոխհարաբերությունները, եւ դա իր այցի կարեւոր նպատակներից էր։