Բավ է պառակտվել
01-07-2016 11:15

ԱՄՆ–ը հետաքրքրված է տեսնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում. Պետդեպ

Միացյալ Նահանգները վերահաստատել է, որ հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քրբին, մեկնաբանելով պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսազրույցները.

«Զրույցների ընթացքում անշուշտ խոսվել է Լեռնային Ղարաբաղի մասին և թե ուր են տանում այդ գործընթացները: Մեր ցանկությունն է տեսնել այնտեղ խաղաղ կարգավորում»,– ասել է նա:

Ավելի վաղ  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը համոզմունք էր հայտնել, որ միայն և միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր արդյունավետ բանակցություններ վարել: Դեսպանը նշել էր, որ բանակցային ներկա փուլում սեղանին են դրված մի քանի առաջարկություններ, որոնց շուրջ կողմերը ունեն հակասություններ, սակայն համաձայնության գալը հնարավոր է, առավել ևս, որ պահը դրա համար հասունացել է:

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=WtTRk7LNsfs