Բավ է պառակտվել
11-10-2021 20:50

Թուրքիայի ուժեղացում, Ռուսաստանի թուլացում և Հարավային Կովկասում Արևմուտքի հետաքրքրության մարում

Հարավային Կովկասում սառը պատերազմի ավարտից ի վեր գոյություն ունեցող ծանոթ աշխարհաքաղաքական սահմանները փոխվում են Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի հետ տարածաշրջանի կապերի ամրապնդմանը զուգահեռ: Այս թեմային է նվիրված Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի ուսումնասիրությունը:

Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց ժամանակին ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների աշխարհաքաղաքական ընդհանրությունը սկսեց քայքայվել: Այսօր այլևս անհնար է այս տարածքը դիտարկել միայն որպես հետխորհրդային, ինչպես ընդունված էր վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան քաղաքական գործիչների շրջանում: Անշուշտ, Ռուսաստանը ճնշում է գործադրում իր հարևանների վրա: Հարևան երկրները սեփական դառը փորձից սովորել են, որ Մոսկվայի հետ հարաբերությունները պահանջում են ուշադրություն և զգուշություն: Բայց նկարագրել տարածաշրջանը միայն որպես Ռուսաստանի ծայրամասի հատված, նշանակում է սխալ մեկնաբանել դրա հիմնական տարբերակիչ հատկությունները:

Ռուսաստանի գործելաոճն անկասկած թուլանում է: Կենտրոնախույս ուժերը, որոնք Ռուսաստանի Դաշնության հարևաններին շրջեցին դեպի աշխարհի այլ երկրներ, ուժեղանում են: Միևնույն ժամանակ, Արևմուտքի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ թուլանում է. ԱՄՆ -ն և ԵՄ -ն ավելի ու ավելի են ուշադրություն դարձնում համաճարակի հետ կապված իրենց ներքին խնդիրներին և, բացի այդ, նրանք վերանայում են իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կարըորելով Չինաստանի և աշխարհագրական դիրքով ավելի մոտիկ գտնվող երկրների հետ հարաբերությունները:

Այս միտումը հատկապես նկատելի է Հարավային Կովկասում: Այսօր երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի և Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի երկրների աշխարհաքաղաքական սահմանները փոխվում են: ԵՄ-ի ու ԱՄՆ -ի հայտարարություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանի կենտրոնական դերի մասին ավելի ու ավելի շատ կասկածներ են հարուցում: Մի բան է Հարավային Կովկասի հետ անվտանգության հարցերում ավելի սերտ կապերի հաստատումը և Մոսկվայի ճնշմանը դիմակայելու նրա ներուժի ամրապնդումը, միանգամայն այլ բան` ինտեգրվել Հարավային Կովկասի և դրա հարավային, արևմտյան և արևելյան սահմանակից պևթյունների կապերի ընդլայնվող ցանցի մեջ։

Հարաբերություններն առավել դինամիկ զարգանում են հենց այս երկրների հետ․ մեծանում է առևտրի աճի տեմպը, ընդլայնվում են տնտեսական կապերը, փոփոխություններ են տեղի ունենում էներգետիկ շուկաներում և բացվում են նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հեռանկարներ: Ցավոք, այդ տարածաշրջանները, ինչպես նաև բուն Հարավային Կովկասը, ստիպված են հաղթահարել շատ ընդհանուր խնդիրներ, որոնք առաջացել են տարածաշրջանային և միջկրոնական հակամարտությունների, միգրացիայի և աղքատության հետևանքով:

Հոդվածում ուսումնասիրվում է, թե ինչպես են Հարավային Կովկասի երեք պետություններն ավելի ու ավելի դիվերսիֆիկացնում իրենց արտաքին և տնտեսական քաղաքականությունները: Նրանց ջանքերը գործադրվում են Ռուսաստանի հետ կապերի թուլացման և իրենց նկատմամբ ԱՄՆ -ի և ԵՄ -ի հետաքրքրությունը մարելու ֆոնին: Այս հոդվածում մենք ուսումնասիրվում են Ռուսաստանի, որը ձգտում է վերահաստատել իր դերը, հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ, որոնք զգալի հաջողությունների են հասել տարածաշրջանում: Անդրադարձ է արվում Հարավային Կովկասի և Չինաստանի, Իսրայելի, Լիբանանի և Պարսից ծոցի արաբական պետությունների միջև աճող կապերին: Եզրափակման մեջ ներկայացվում են քաղաքական հետևանքներն ու առաջարկություններ Վաշինգտոնի և Բրյուսելի քաղաքական գործիչների համար: