Բավ է պառակտվել
17-07-2015 13:48

Եկել է ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններն ակտիվացնելու ժամանակը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եկել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններն ակտիվացնելու ժամանակը:  
«Հիմքեր կան ենթադրելու, որ եկել է մեր ջանքերն ակտիվացնելու ժամանակը»,-ասել է Լավրովը՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում։ 
Ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարարը, հաշվի առնելով ընդհանուր տրամադրվածությունն ու արդյունքի հասնելու նպատակաուղղվածությունը, «մենք կարող ենք ապահովել այդ գործընթացը»։ 
Մամեդյարովն իր հերթին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկարատև բանակցությունների ավարտը հույս է ներշնչում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էլ հնարավոր է լուծել։