Բավ է պառակտվել
23-05-2014 13:44

Ուզեք, թե չուզեք ընդդիմադիր դաշտը հնգյակ է. Հ. Բիշարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով այն հարցին, թե քառյակը ե՞րբ է հնգյակ դառնալու նշել է.
«Ուզեք, թե չուզեք ընդդիմադիր դաշտը հնգյակ է, այլ հարց է, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ են լինում: Բայց եթե ուշադիր եք, ապա քառյակը ոչ բոլոր հարցերի շուրջ է, որ ունի միասնություն, բայց շատ հարցերում էլ մենք բոլորս ունենք միասնական մոտեցում»:
Հ.Բիշարյանը արձանագրեց, որ իր փորձառությունը բավարար է պնդելու, որ այդ ֆորմատները մեծ հաշվով չեն գործում, այնպես որ կարևորը ոչ թե դա է` քառյակ-հնգյակ, այլ այն, որ ուժերը պարտավոր են իրենց մոտեցումների մասով անընդհատ բարձրաձայնել. «Ես համագործակցությունը տեսնում եմ նորմալ և կարծում եմ այն կմեծանա»: