Բավ է պառակտվել
19-05-2022 11:55

Փաշինյանի աշխատակազմից մեկնաբանել են ՀԱՊԿ զորքեր մտցնելու վերաբերյալ Հայաստանի կողմից իբր ներկայացված հայցի մասին լուրերը

Հայաստանի վարչապետի աշխատակազմում անհեթեթություն և ապատեղեկատվություն են անվանել սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե իբր Հայաստանի իշխանությունները «խնդրել են Կրեմլին ՀԱՊԿ զորքեր մտցնել Հայաստան` Ղազախստանի օրինակով»։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված մեկնաբանությունում նման հրապարակումները սուտ և անտրամաբանական է անվանել։

««Դա անհնար է և անտրամաբանական։ Եթե Հայաստանը ՀԱՊԿ–ին պաշտոնական հայց ուղարկեր, դրա մասին հրապարակային կհայտարարվեր»,- հավելել է նա։

Նախօրեին Baza տելեգրամյան ալիքը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել էր, որ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանը պաշտոնական հայց է ուղարկել Կազմակերպությանը և խնդրել Կրեմլին ՀԱՊԿ զորքերը մտցնել Հայաստան` Երևանում և այլ քաղաքներում բողոքի ամենօրյա զանգվածային ակցիաների ֆոնին։

Սակայն, ըստ այդ աղբյուրների, ՌԴ նախագահի աշխատակազմում «Փաշինյանի հայցը մերժել են, նրան խնդրել են հետ կանչել հայցը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են այն հանել պաշտոնապես»։