Բավ է պառակտվել
20-04-2015 09:29

ՀԱԿ-ում քննարկվել է ՀՀ համայնքների խոշորացման հարցը

Երևանում ապրիլի 18-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի նիստը: Ինչպես հայտնեցին ՀԱԿ-ի մամլո ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է ՀԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հայտարարության նախագիծը Հայաստանի մի շարք համայնքներում հանրսաքվեներ անցկացնելու և համայնքները խոշորացնելու հարցով: Նիստին մասնակցել են համայնքների ներկայացուցիչները: Նիստի ժամանակ ՀԱԿ-ի ԱԺ խմբակցության պատգամավորների մասնակցությամբ աշխատանքային խմբեր ձևավորելու մասին որոշում է ընդունվել: Քննարկվել են նաև ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը այցելելու վերաբերյալ կազմակերպչական հարցերը: