Բավ է պառակտվել
10-05-2019 16:08

Հայաստանում ցանկանում են քրեականացնել պետական պայմանագրերի կանխամտածված չկատարումը

Ուրբաթ կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետության հետ կնքած պայմանագրերի չկատարման հնարավոր քրեականացման հարցը։

“Մենք պետք է մտածենք օրենսդրական փոփոխությւնների մասին, որոնք կիրառվեն եթե որևէ մեկը կանխամտածված չկատարի իր պայմանագրային պարտականությունները։ Օրինակ՝ երբ որևէ մեկը կառուցում է անորակ ճանապարհ և գիտի, որ անորակ է կառուցում։ Պետք է մտածել ինչպիսի լրացուցիչ մեխանիզմներ կարող է ունենալ պետությունն՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այս համատեքստում անդրադարձ է եղել ճանապարհային նորոգման աշխատանքների հարցին։

“Ինչպես խոստացվել է, մայիսի 15-ից սկսվելու են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ։ Մենք պետք է պայմանավորվենք, որ Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհահատվածի պատմությունը չպետք է կրկնվի”,-ասել է Փաշինյանը։

Օրերս Հայաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հաժարվում է վճարել “Նաիրի” ՓԲԸ (ճանապարհաշինարարական և շահագործման ընկերություն) կողմից ապրիլին իրականացրած Երևան-Եղվարդ մայրուղու անորակ վերանորոգման աշխատանքների դիմաց։