Բավ է պառակտվել
20-11-2020 12:47

Հրաժարականների շքերթը սկսված է

ՀՀ պաշտպանությանն նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել: Լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին:
Մամուլը գրում է, որ պաշտոններին հրաժեշտ կտան Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բոթոյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Ըստ մամուլի Զարուհի Բոթոյանին կփոխարինի Մեսրոպ Առաքելյանը,իսկ Արայիկ Հարությանին Ժաննա Անդրեասյանը։