Բավ է պառակտվել
24-11-2022 15:26

Հայաստանում հուսով են, որ ԵՄ-ն 2023 թվականին կվերացնի շենգենյան վիզաները Հայաստանի քաղաքացիների համար

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հույս է հայտնում , 2023 թվականին Հայաստանի քաղաքացիների համար շենգենյան վիզաները կվերացվեն։

«Այսօր լրանում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 5 տարին: Ժամանակն է, որ ԵՄ-ն որոշում կայացնի ՀՀ քաղաքացիների մուտքը Շենգենյան գոտու երկրներ ազատականացնելու վերաբերյալ: Հայաստանն իր բարեփոխումներով վաստակել է այդ իրավունքը: Հույս ունեմ, որ մեր գործադրած ջանքերի շնորհիվ 2023թ. կհասնենք նաև այդ կարևոր հանգրվանին»,- ասված է Մարուքյանի թվիթերյան գրառման մեջ: