Բավ է պառակտվել
02-08-2021 17:26

Հայաստանում նշանակվել է փոխվարչապետ, պաշտպանության և ևս երկու նախարար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի ստորագրել է կառավարությունում նշանակումների մասին մի շարք հրամանագրեր։

Հայաստանի փոպվարչապետ է նշանակվել Սուրեն Պապիկյանն, ով մինչ այդ զբաղեցնում էր տարածքային կառավարման և ինքկառուցվածքների նախարարի պաշտոնը։

Հայաստանի ՊՆ նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը (մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության առաջին փոխնախարարի պաշտոնը), շրջակա միջավայրի նախարար՝ նույն պաշտոնի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյանն, ով մինչ այդ նույն գերատեսչության առաջին փոխնախարարն էր։

Երկուշաբթի ավելի վաղ նախագահ Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով: