Բավ է պառակտվել
13-01-2022 12:06

Հայաստանում երկու նոր մարզպետ է նշանակվել․ մեկը՝ նախկին մարզպետի որդին է, մյուսը՝ նախկին պատգամավոր

ՀՀ կառավարության նիստում հանրապետության երկու՝ Արարատի և Արագածոտնի մարզերի նոր մարզպետներ են նշանակվել։

Արարատի մարզ

Գործադիր իշխանության որոշմամբ Արարատի մարզպետարանի նոր ղեկավար է դարձել Սեդրակ Թևոնյանը՝ նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին։

Ռազմիկ Թևոնյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին նա հրաժարական է տվել, որոշման պատճառները չեն հաղորդվում։

Սեդրակ Թևոնյանը 2019-2021 թվականներին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։ 2021 թվականի հունիսի 20-ին նա վերընտրվել է պատգամավորի պաշտոնում, սակայն հունվարի 4-ին մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։

Արագածոտնի մարզ

Կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնը կտանձնի նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը։

Նա փոխարինել է Ռազմիկ Պետրոսյանին, ով մարզպետ էր նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 28-ին։

Մովսիսյանը նախկինում եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սակայն հունվարի 4-ին մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն է ներկայացրել։ Այն ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ այս որոշումը նա կայացրել է մարզպետի պաշտոնը զբաղեցնելու նպատակով։