Բավ է պառակտվել
05-10-2021 18:16

Հայաստանում նշել են Էրդողանի՝ համագործակցության “3+3” նախաձեռնության հաջողության պայմանները

Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է որոշակի պայմաններին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հաղորդում է հանրապետության արդգործնախարարության մամլո ծառայությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր, որ Հարավային Կովկասում կարելի է ստեղծել “վեցի հարթակ”՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և, ցան կության դեպքում, նաև Հայաստանի համագործակցության զարգաց ման համար։

“Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական: Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը”,- ասել թ Միրզոյանը։