Բավ է պառակտվել
01-03-2016 10:09

Հայաստանը էներգետիկայի և բնական պաշարների նոր նախարար ունի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Յոլյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Լևոն Յոլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար: