Բավ է պառակտվել
27-04-2020 12:50

Հայաստանում քննարկվել են ԱԴ պայմաններում սահմանափակումները մեղմելու հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկուշաբթի կայացել է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

Փոխվարչապետ, ԱԴ պարետ Տրգրան Ավինյանը անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակներում տարվող միջոցառումներին և հետագա գործողություններին։

Մասնավորապես, քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակությանին և հանրային կյանքի այլ ոլորտներում աշխատանքների կազմակերպման հարցերը։

Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդիրների կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեւթյան սահմանափակումները մեղմելու հնարավրությունների վերաբերյալ։

Նիստի արդյունքներով պարետի համապատասխան որոշումները կհրապարակվեն առաջիկայում։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։

Ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1808 հաստատված դեպք։ Ապաքինվել է 848 պացիենտ, մահացել է 29 մարդ։