Բավ է պառակտվել
05-10-2022 10:02

Իլհամ Ալիևին Հայաստանում մեղադրում են պատերազմական հանցագործներին խրախուսելու և պարգևատրելու մեջ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միշտ փառաբանել է ու պարգևատրել։

«Իլհամ Ալիևը երբեք չի փորձել հեռու մնալ պատերազմական հանցագործներից, հակառակը՝ նման մարդկանց նա միշտ փառաբանել է, խրախուսել ու պարգևատրել պետական պարգևներով և հետևողականորեն պատասխանատվություն ստանձնել այդ և հաջորդող ռազմական հանցագործությունների համար»,- գրել է Մարուքյանը Twitter-ում։

Հոկտեմբերի 2-ին սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութ։

Պաշտպանության նախարարությունը և Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հաստատել են տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Պարզվել է այս արարքի կատարման վայրը, ռազմագերիների ինքնությունը նույնականացվում է։

Միջազգային հանրությունն՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի և այլ երկրների, կոչ է արել Ադրբեջանին հետաքննել և պատասխանատվության ենթարկել այս տեսանյութում հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին։