Բավ է պառակտվել
11-01-2023 11:42

Հայաստանը վերանայում է պետական ​​գաղտնիքներին հասանելիության պայմանները

Հայաստանում մտադիր են վերանայել «Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքը։ Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծն այսօր հաստատվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում։

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահ Տիգրան Հարությունյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ առաջարկվում է գործող օրենքն ամբողջությամբ վերանայել և արդիականացնել։

«Մասնավորապես, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը համարվելու է պետական գատղնիք։ Իսկ պետական գատղնիք պարունակող տեղեկատվությունը կպահպանի իր հատուկ նշանակությունը»,- պարզաբանեց Հարությունյանը։
Հարությունյանն ընդգծեց, որ առաջարկվում է նախագահների, խորհրդարանի խոսնակների և վարչապետերի համար, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երաշխավորված կլինի պետական գաղտնիքի հասանելիությունը։ Պետական մարմինների ղեկավարներին էլ լիազորություններ կտրվեն որոշելու քաղաքացիական ծառայողների ցուցակը, որոնք հասանելիություն կունենան պետական գաղտնիքներին։ Միաժամանակ ծառայողները պարտավոր կլինեն ներկայացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթ պետական գաղտնիքի հասանելիությունը ստանալու համար։

«Միաժամանակ նախատեսվում է, որ աշխատողը կազատվի զբաղեցրած պաշտոնից այն դեպքերում, երբ նա թույլտվություն չստանա կամ թույլտվությունը դադարեցվի»,- նշեց նա։

ԱԱԾ պետի տեղակալը նշեց, որ խստացվելու է պետական ​​գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության հրապարակման համար վարչական պատասխանատվությունը, եթե դրա արդյունքում պետությանը էական վնաս չի պատճառվել։

Հայաստանում բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք. հավաքագրված անձը մերկ լուսանկարների դիմաց գաղտնի տեղեկատվություն է փոխանցել (տեսանյութ)
Դրոշները բա՛րձր․ Հայաստանում պետական ​​գերատեսչություններն ու համայնքները պարտավոր են չիջեցնել եռագույնը շենքերի դրոշակաձողերից
ՀՀ–ում տնային պայմաններում ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսով հիվանդների բուժումը․
Դժվար է կատարել այն պայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշում Երևանի հետ բանակցությունների վերսկսման համար․ Բորել
Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել է պետական ​​դավաճանության մեջ օժանդակելու մեջ մեղադրվողին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը