Բավ է պառակտվել
17-05-2019 18:08

Հայաստանում առաջարկվում է ընդլայնել դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ուրբաթ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել “Դիվանագիտական ծառայության մասին” օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի կընդլայնվի այն անձանց շրջանակը, որոնց հասանելի կլինի դիվանագիտական անձնագիրը։

Փոխնախարարի խոսքով, ընդլայնված ցուցակում կընդգրկվեն ինչպես Հայաստանի արտգործնախարարության տարբեր վարչությունների դիվանագետներն ու արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները, այնպես էլ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների արտաքին քաղաքական բաժինների աշխատակիցները:

“Դա թույլ կտա շատ դիվանագետներին, որոնց նախարարության անունից տարբեր գործուղումների են ուղարկում` դեսպանատների սահմաններից դուրս պահպանել իրենց ստաժը եւ դիվանագիտական կարգավիճակը: Այն նաեւ հնարավորություն կտա լուծելու սոցիալական եւ մասնագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ”,-ասել է Հովհաննիսյանը։