Բավ է պառակտվել
14-08-2020 17:55

Հայաստանում սով պարզապես չի կարող լինել, դա հնարավոր չէ: Իշխանական պատգամավոր

«Հայաստանում սով պարզապես չի կարող լինել, դա հնարավոր չէ: Այս տարբերակը մենք չենք քննարկել նույնիսկ համավարակի տարածման ամենաբարդ օրերին, կամ սկզբնական շրջանում, երբ կար որոշակի խուճապ»,- այսօր « նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, ի պատասխանելով լրագրողին հարցին կապված վերջերս հնչող ահազանգերի հետ, թե կորոնավիրուսի համավարակի արդյունքում կարող է սով սկսվել:
Պատգամավորը նշեց, որ մտահոգություն ունեին, որ կարող էր խնդիրներ առաջանալ գյուղմթերքի արտահանման հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների հետ կապված մանր դեպքը, սակայն նման խնդիր չունեցան:
«Գյուղմթերքն այսօր այնպիսի մեծ ծավալով է արտահանվում, որ մեր ներքին շուկայում առկա է մրգի, բանջարեղենի դեֆիցիտ, որը բերում է բարձր գների: Սովի հետ կապված որևէ խնդիր ու մտահոգություն չունենք, մեր ազգաբնակչությունն էլ չպիտի ունենա»:
Հարցին թե գազի գնի թանկացումը որքանով կազդի Հայաստանի տնտեսության վրա իշխող խմբակցության պատգամավորը նշեց, որ գազի գինը ինչպես Հայաստանի, այնպես էլ շատ այլ երկրների դեպքում միայն տնտեսական գործոն չէ, այն նաև քաղաքական հարց է.
«Ես կարծում եմ, որ գազը չպետք է լինի ապրանք, որը Ռուսաստանը վաճառում է իր գործընկերներին ԵԱՏՄ տարածքում: Առաջին հերթին, այն պետք է դիտարկվի որպես ռեսուրս, որի միջոցով Ռուսաստանը և իր գործընկերներ Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը կկարողանան այնպիսի բարձր տնտեսական մակարդակի հասնել, որի շնորհիվ ԵԱՏՄ-ի և դրա անդամ երկրների տնտեսական գրավչությունը կավելանա»:
Պարգևավճարների թեման ևս չշրջանցվեց։

Լրագրողները ցանկացան տեղեկանալ, թե՞ արդյոք իշխանական պատգամավորը հարմարավե՞տ է զգում պարգևավճարների ֆոնին և գտնում է, որ այնքան տաժանակիր աշխատանք է կատարել, որ արժանի է այդ ամենին։
Պատգամավորը նշեց, որ այն ժամանակ, երբ խնդիր էր առաջացել ու պետք էր այդ գումարները չստանային, քանի որ ո պետությունը 3 միլիոն դրամից ավելի գումար էր տալիս քաղաքացիներին, իրենք 4 ամիս շարունակ՝ մարտից-հունիս, պարգևավճարները փոխանցել են Covid 19-ի դեմ պայքարի ֆոնդին։
«Մենք կաշառքը հավասարեցրել կամ մոտեցրել ենք զրոյի և առաջացել է մասնագետների խնդիր. լավ մասնագետները չեն մնում պետական համակարգում, դրա համար պետք է նրանց եկամուտը բարձրացնել»–,ասաց Պապոյանը։

 

 

Արմինե Գևորգյան