Բավ է պառակտվել
08-12-2022 14:28

Հայաստանում Արտաքին հետախուզության ծառայություն կստեղծվի

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը միաձայն ընդունեց արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը։

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ստեղծել նոր ծառայություն, որը կգործի վարչապետի ենթակայության ներքո։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը:

Նա նշեց, որ նոր ծառայության ստեղծումը ոչ միայն կբարձրացնի հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում պետական ​​անվտանգության ապահովման արդյունավետությունը, այլև կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին:

Նախագիծը նախատեսում է անցումային դրույթներ, որոնց համաձայն արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը: