Բավ է պառակտվել
28-03-2023 18:38

Հայաստանը կարևորում է Ռուսաստանի հետ պաշտպանական համագործակցության զարգացումը

Երեքշաբթի օրը Երևանում մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը։

Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն ընդգծել է երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:
Նա հույս է հայտնել, որ նիստի ընթացքում համագործակցության հեռանկարներին առնչվող արդյունավետ քննարկումներ կլինեն, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։