Բավ է պառակտվել
22-01-2020 14:18

Հայաստանում հանվել են բանկային գաղտնիքի բացման որոշ սահմանափակումներ

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում” և “Բանկային գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Գործող օրենքով, հնարավոր է ստանալ միայն կասկածյալ և մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալները։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս մոտեցումը խոչընդոտում էր կոռուպցիոն դեպքերի բացահայտումը:

Նախատեսվող լրացումներով առաջարկվում է հանել սահմանափակումները, միևնույն ժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։

“Նախ և առաջ, խստացվել են պահանջները ներկայացվող միջնորդությունների նկատմամբ (տեղեկատվությանը հասանելիություն ստանալու՝ խմբ)” Երկրորդը, սահմանվել է երաշխիք դատախազության կողմից վերահսկողության տեսքով, ընդհուպ մինչև այն, որ նման միջնորդությունները պետք է հաստատվեն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից”,- ասել է նախարարը։

Սահմանվել է հանցագործությունների լրիվ ցուցակը, որոնց դեպքում կարելի կլինի միջնորդություն ներկայացնել բանկային գաղտնիքը բացելու վերաբերյալ, ինչպես նաև ապահովվել է դատախազության կողմից միջնորդության ներկայացման վերահսկողությունը։

Բացի այդ, դատարանը պետք է հիմնավորված որոշում ներկայացնի, գնահատի՝ արդյո՞ք միակն է այդ ասպեկտը և արդյո՞ք անհնար է այդ տեղեկատվությունը պարզել այլ եղանակներով, ինչպես նաև անձին կայացված որոշման մասին տեղեկացնելու և դրա վիճարկման հնարավորություն տալ։

“Լուսավոր Հայաստան” խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում ասել է․ որ տեսնում է օրենսդրական փաթեթից բխող որոշակի սպառնալիքներ, մասնավորապես, նշելով, որ Հայաստանն ունի օրենսդրություն, որն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարին և թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ կասկածելի հաշիվներին վերաբերյալ:

Նա նաև նշել է, որ այս օրենքի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ ներդրումային միջավայրի և, հետևաբար, երկրի տնտեսական աճի վրա: