Բավ է պառակտվել
09-06-2022 12:09

Հայաստանում ԶՈւ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները կհամատեղվեն

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Կառավարությունը հինգշաբթի հավանություն տվեց համապատասխան օրենդրական փոփոխություններին։

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի պետի պաշտոնը թափուր է ավելի քան մեկ տարի՝ 2022 թվականի փետրվարի 24-ին նախագահի պաշտոնակատարի հրամանագրով Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելուց հետո։

Ինչպես հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների ներկայացված փաթեթը նորովի է սահմանում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները։

«Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ ենք կատարում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասություններ, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի, ինչպես նաև պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը։