Բավ է պառակտվել
25-06-2021 13:27

ՀՀ-ում աշխատանքից ազատվել են ԶՈւ երկու վարչության ղեկավար, ովքեր փետրվարին ստորագրել էին ԳՇ-ի՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը

Երեկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրապետության ԶՈւ երկու վարչության պետերի ազատման հրամանագրեր։

Այսպես, Իշխան Մաթևոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության պետի պաշտոնից, իսկ Արմեն Վարդանյանը՝ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության վարչության պետի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Իշխան Մաթևոսյանը և Արմեն Վարդանյանը նրանց թվում էին, ովքեր ստորագրել էին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ կառավարության և վարչապետ Նիկոլ Փշայանյանի հրաժարականի պահանջով 2021թ․ փետրվարին հրապարակված հայտարարությունը: