Բավ է պառակտվել
08-06-2022 15:48

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի տեղակալը կժամանի Հայաստան

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը հունիսի 8-ից 9-ը կլինի Հայաստանում, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
ՄաքԴոնալդը հանդիպումներ կունենա պաշտոնատար անձանց և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցության ամրապնդման շուրջ, որի հիմքում մեր ընդհանուր արժեքներն են, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։