Բավ է պառակտվել
05-02-2019 15:03

Հայաստանի ԱԳՆ-ում տեղեկացրել են Փաշինյանի Իրան կատարվելիք այցի մասին

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողներին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարվելիք այցի մանրամասները։

Օրերս Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն ասել է, որ փետրվարին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

“Այցն Իրան նախատեսված է փետրվարի վերջին, դեռևս չեմ կարող օրակարգի մանրամասներ ներկայացնել, սակայն այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, որոնք բնորոշ են բարեկամական երկու երկրներին”,- ասել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ օրակարգի մանրամասները կներկայացվեն այցի ամսաթվին մոտ։