Բավ է պառակտվել
16-03-2015 11:00

Հայտնի է Պուտին- Լուկաշենկո- Նազարբաև հանդիպման օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ կկայանա մարտի 20-ին Աստանայում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաևըգրում է: 
«Հանդիպումը կկայանա մարտի 20-ին Աստանայում: Այսօրվա դրությամբ ռուսական և բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- հայտարարել է Աբաևը: 
Նա նաև հստակեցրել է, որ ավելի վաղ նախագահների հանդիպումը հետաձգվել է՝ «երեք երկրների առաջնորդների խիտ ժամանակացույցի» պատճառով: 
Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի հանդիպումը նախատեսված էր անցկացնել մարտի 12-13-ին: