Աստանայում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են երեք երկրների միջեւ առեւտրատնեսական համագործակցությունը, եվրասիական ինտեգրման գործընթացների զարգացումը՝ հաշվի առնելով ժամանակակից տնտեսական միտումները եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Բավ է պառակտվել