Բավ է պառակտվել
14-10-2022 09:29

Աստանայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հոկտեմբերի 3-ին Ժնևում կայացած նախորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության պայմանագիրը և Ղարաբաղում հայերի իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։